Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ֆրանսիական Բիարից քաղաքում, որտեղ այսօր մեկնարկելու է«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանին G7-ի կազմ վերադարձնելու առաջարկի հետ՝ կոչ անելով մտածել հաջորդ հանդիպմանն Ուկրաինային որպես հյուր հրավիրելու գաղափարի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տուսկը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի մասին, որը չէր բացառել Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ:
Սպասվում է, որ Թրամփն այս հարցը կբարձրացնի Բիարիցում այսօր մեկնարկող գագաթնաժողովում:
Գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի: