Մեծ Յոթնյակի գագաթաժողովը մեկնարկել է երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ ֆրանսիական Բիարիցեում մատուցված աշխատանքային ընթրիքի արարողությամբ: Գագաթաժողովին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ, Ճապոնիայի, Իտալիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գագաթաժողովի առաջին պաշտոնական միջոցառմանը մասնակցում է նաև Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Գագաթաժողովի գլխավոր թեման տարատեսակ անհավասարությունների դեմ պայքարն է: