Ռուս բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն բարձրացել է Արարատի գագաթը: Այս մասին մարզիկը գրել է Ինստագրամի իր էջում, հաղորդում է Zvezda հեռուստաընկերությունը:
«Սերբ եղբայրներիս հետ ուխտագնացություն եմ կատարել և նվաճել եմ Արարատի գագաթը (բարձրությունը` 5137 մետր)»,- գրել է նա:
Եմելյանենկոն հիշեցրել է նաև, որ ջրհեղեղից հետո Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատի գագաթին: