Արցախի էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարությունների և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում այսօր՝ օգոստոսի 24-ին, կազմակերպվել է օդային երրորդ փառատոնը (Artsakh Airfest), փոխանցում է News.am-ը:
Փառատոնի ընթացքում կազմակերպվել են օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ, ցուցադրել՝ օդային շոու ծրագիր, որից հետո օդանավակայանում «Արրատա բենդ»-ի և «Շուշվա բենդ»-ի մասնակցությամբ կայացել է համերգային ծրագիր: Այս տարի Artsakh Airfest-ին մասնակիցում են Հայաստանից, Արցախից ու արտերկրից: