Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կհրավիրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին G7-ի հաջորդ գագաթաժողովին, որը տեղի է ունենալու ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
«Դա, իհարկե, հնարավոր է»,-հայտարարել է Թրամփը` միևնույն ժամանակ նշելով, որ, սակայն, դեռևս վստահ չէ դրանում:
Պուտինն արդեն հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որ կդիտարկի հրավերը:
Նշենք, որ անցած շաբաթ Թրամփը կողմ էր արտահայտվել G-7-ի կազմում Ռուսաստանին վերականգնելու գաղափարին՝ անվանելով այն նպատակահարմար: