ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բավականին սառն է արձագանքել և մերժել է Ֆրանսիայի ջանքերն Իրանի հետ միջնորդելու հարցում:
Նա հայտարարել է, որ ուրախ է, որ նախագահ Էմանուել Մակրոնը օգնության ձեռք է մեկնել Թեհրանին լարվածությունը թուլացնելու համար, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է սեփական նախաձեռնությունները, հաղորդում է Reuters-ը:
Մակրոնը, որը վերջին շաբաթների ընթացքում միջնորդելու ջանքեր էր գործադրում տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար, հայտարարել է LCI հեռուստաալիքին, որ «մեծ յոթյակը» պայմանավորվել է Իրանի հարցում համատեղ գործողություններ իրականացնել:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա ստորագրել է հայտարարությունը, որով Մակրոնը մտադիր է ելույթ ունենալ Իրանի հարցի շուրջ G7-ի անունից, Թրամփն ասել է. «Ես չեմ քննարկել դա: Ոչ»: Նա նշել է, որ Մակրոնը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող են բանակցել Իրանի հետ: