Աբխազիայի նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան և «Ամցահարա» ընդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան անցել են երկրորդ փուլ: Այդ մասին օգոստոսի 26-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երկրորդ փուլը, տեղական օրենսդրության համաձայն՝ պետք է անցկացվի երկու շաբաթվա ընթացքում:
«Երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ մենք առայժմ ոչ մի թիվ չենք հրապարակել: Մենք որոշել են երկու առաջատարներին, լինելու է երկրորդ փուլ: Երկրորդ փուլ են անցել Խաջիմբան և Կվիցինիան»,- ասել է ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան և հավելել, որ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն Մոսկվայի ժամանակով 11:00-ից ոչ շուտ: