Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթը, կապված Սկրիպալների գործի հետ, ուժի մեջ է մտել, հաղորդում է Գազետա-ն:
Ամերիկյան կողմը պնդում է, որ երկրորդ փաթեթն ընդունվել է, քանի որ Մոսկվան չի ներկայացրել օրենքով նախատեսված երաշխիքներն առ այն, որ քիմիական և բիոլոգիական զենք չի կիրառվել:
Պատժամիջոցների երկրորդ փաթեթը ենթադրում է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների թուլացում և սահմանափակումներ ՌԴ բանկային համակարգի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 27-ից գործում է ՌԴ դեմ ամերիկյան պատժամիջոցների առաջին փաթեթը, որն իր մեջ ներառում է մի շարք սահմանափակումներ: Այդ թվում՝ ՌԴ-ին արտաքին օժանդակության կրճատում, զենքի վաճառքի և, երկակի նշանակության ապրանքների արտահանման սահմանափակում և այլն: