ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով պաշտոնյաների հետ մի քանի անգամ ուսումնասիրել է փոթորիկների դեմ պայքարելու համար միջուկային ռումբերի օգտագործման հնարավորությունը, այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Սպիտակ տունը չի մեկնաբանել պարբերականի աղբյուրների տեղեկությունները:
«Դրանք (փոթորիկները) սկսում են առաջանալ Աֆրիկայի ափերի մոտ, իսկ երբ շարժվում են Ատլանտյան օվկիանոսով, մենք ռումբ ենք նետում փոթորկի աչքի մեջ, և այն վերանում է: Մենք ինչո՞ւ չենք կարող դա անել»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը:
Նախագահն այս գաղափարը հայտնել է նաև վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցի ժամանակ, հայտնում է Axios-ը: Աղբյուրը պարբերականին ասել է, որ Թրամփը փոթորիկների ռմբահարման մասին խոսել է դեռևս 2017 թվականին, բայց առանց «միջուկային» բառի: Դա գրանցված է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի գրառման մեջ: