Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները հրադադարի ռեժիմի կայունացման նպատակով միացյալ կոմիտե են ստեղծել հարավային Եմենում: Այս մասին հայտնում է սաուդյան SPA գործակալությունը:
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ այս 2 երկրներն աջակցում են Եմենի հարավում միմյանց դեմ հակամարտող կողմերին. Սաուդյան Արաբիան՝ Հադիի եմենյան կառավարությանը, ԱՄԷ-ն հարավի անջատողականներին:
Արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ստեղծած միացյալ կոմիտեն կսկսի աշխատել երկուշաբթի:
Կոմիտեն կզբաղվի Եմենի հարավային 7 նահանգներից երկուսում հրադադարի կայունացմամբ՝ Շաբվայում և Աբյանեում: Խնդիր է դրված նաև ավարտել Ադեն նահանգում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը: