Գերմանիան հայտնել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին են հասցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ»,- գրել է Աննա Նաղդալյանը: