Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, թե որ պայմանի կատարման դեպքում Ռուսաստանը կարող է վերադառնալ «Մեծ յոթնյակի» կազմ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Ես Գերմանիայի անունից հստակ հասկացնել տվեցի, որ մենք մինսկյան գործընթացի կյանքի կոչման հարցում առաջընթացի կարիք ունենք»,- ասել է Մերկելը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հենց այդ պայմանավորվածությունների կատարումը G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձի մասին խոսելու համար:
Մերկելն ընդգծել է, որ Գերմանիայի դիրքորոշման հետ համաձայնել են «Մեծ յոթնյակի» անդամ այլ երկրներ: