Հզբոլլահի առաջնորդ Սեյիդ Հասան Նասրալլահն իր հեռուստատեսային ուղերձում սպառնացել է Իսրայելին, որ իր շարժումը պատասխան է պատրաստում Բեյրութի վրա իսրայելական երկու անօդաչուների հարձակմանը, հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ Հզբոլլահի առաջնորդի այդ նախազգուշացումը վերջին տարիների ամենակոշտ հայտարարությունն է:
Նասրալլահի խոսքերով՝ այդ հարձակումը 2006 թվականին Իսրայելի և Հզբոլլահի միջև հակամարտության ավարտից հետո մշակված ուժի կիրառման կանոնների «առաջին ակնհայտ, լուրջ, վտանգավոր խախտումն է»:
Հիշեցնենք, օգոստոսի 25-ի լույս գիշերը Բեյրութի հարավում երկնքում երկու անօդաչու է նկատվել, որոնցից մեկը պայթել է երկնքում, երկրորդն ընկել է Հզբոլլահի տեղեկատվական կենտրոնի մոտ: