Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն օգոստոսի 27-ին երկկողմ բանակցություններ կանցկացնեն, ինչպես նաև կայցելեն «МАКС» ավիասալոն: Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատանքային այցի շրջանակներում երկու երկրների առաջնորդները կքննարկեն իրավիճակը Սիրիայում, մասնավորապես Իդլիբում, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը: