Թեհրանն ականակիր է ուղարկել Ադենի ծոց: Այդ մասին հայտնել է Իրանի բանակի շտաբի պետ դերծովակալ Հաբիբուլլա Սայարին:
««Սահանդ» ականակիրն ուղարկվել է Ադենի ծոց իր առաջին երկարատև հերթապահության», - հայտնել է նա IRNA գործակալությանը: Սայարիի խոսքերով՝ ականակիրը պետք է ապահովի իրանական նավերի անվտանգությունն այդ տարածաշրջանի միջազգային ջրերում և ուղեկցի նավերին Ադենի և Օմանի ծոցերում:
Իրանն այդ տարածաշրջան նախկինում էլ է նավեր ուղարկել անվտանգության նկատառումներով, սակայն իրավիճակն այժմ այլ է՝ պայմանավորված տարածաշրջանում նավագնացության անվտանգության շուրջ առաջացած լարվածության, ինչպես նաև նավթ տեղափոխող իրանական Adrian Darya նավը կալանելու ԱՄՆ հայտարարությունների պատճառով: