Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ից, երբ երկիրը կնշի Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-րդ տարեդարձը, զանգվածային արշավ սկսել պլաստիկե միանգամյա առարկաների և այդ նյութից թափոնների դեմ: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ազգին հղած ավանդական ռադիոուղերձում:
«Այս տարի մենք Գանդիի ծննդյան օրը նշելու ենք որպես պլաստիկից Հնդկաստանի ազատման օր»,- ասել է Մոդին: Նա նշել է, որ հոկտեմբերի 2-ին կդրվի միանգամյա պլաստիկե առարկաների դեմ «նոր հեղափոխության» հիմքը, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը:
Վարչապետը հնդիկներին կոչ է արել լիովին հրաժարվել միանգամյա պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից: Նա դիմել է մունցիպալիտետների վարչությունների ղեկավարներին, բնպահպանական կազմակերպություններին, կորպորատիվ հատվածին՝ օգնել հեռացնելու քաղաքներում կուտակված բազմաթիվ պլաստիկե թափոնները մինչև հոկտեմբերի 27-ը: