G7-ի երկրների ղեկավարները, որոնք հրավիրվել են գագաթնաժողովի, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կլիմային նվիրված նստաշրջանում հատուկ նվեր են ստացել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնից՝ ձեռքի ժամացույցներ՝ պատրաստված օվկանոսներում հավաքված պլաստիկից: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի BFMTV հեռուստաալիքը:
«G7-ի՝ կլիմային նվիրված նստաշրջանի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները, հրավիրված պետություններն ու միջազգային կազմակերպություններն իրենց տեղում գտել են նվեր Ֆրանսիայի նախագահից: Հատուկ նվեր՝ պլաստիկե ժամացույցներ՝ պատրաստված օվկիանոսներում գտնված նյութերից, որոնք արտադրվել են բասկյան հանրակցությունում»,- նշել է հեռուստաալիքը: