Հայաստանը ներկայացնող մարզիկ Ահարոն Վիրաբյանը Պենզայում անցկացված վորքաութի աշխարհի առաջին ուժային առաջնությունում եռամարտի աշխարհի չեմպիոն է դարձել։ Հայն առաջին տեղ է զբաղեցրել թեթև քաշային կարգում։ Տվյալ քաշային կարգում արծաթը նվաճել է Դմիտրի Լիպանովը Ռուսաստանից, բրոնզը` Բարթոլոմեյ Կրուկը Լեհաստանից։
Վիրաբյանը հանդես է եկել «ուժային վորքաութ» կարգում` կատարելով ձգումների 18 կրկնություն հավելյալ 24 կգ քաշով, 38 արտակորում զուգափակտերի վրա 32 կգ քաշով, 86 կքանստում` 90 կգ քաշով։
Վորքաութի առաջին առաջնությունն անցկացվել է օգոստոսի 24-25–ին Պենզայում։ Մրցումներին մասնակցել է մոտ 50 աթլետ աշխարհի 18 երկրներից։ Մրցումները բաժանված են եղել երկու փուլի` ուժային և դիմացկունության։ Դիմացկունության տիտղոսի համար պայքարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։