ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով Գերմանիա այցելել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է օգոստոսի 26-ին՝ Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակում, որն ընթանում է Բիարիցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք կգանք այնտեղ»,- ասել է Թրամփը Մերկելի հետ հանդիպումից առաջ: Նա ընդգծել է, որ դա իր համար «մեծ պատիվ է»:
«Մենք կգանք այնտեղ և, հնարավոր է, շուտով»,- հավելել էԱՄՆ-ի ղեկավարը:
Այն հարցին, թե նա կարող է արդյոք Գերմանիա այցելել մոտ օրերս Լեհաստան կատարելիք այցից առաջ, Թրամփը պատասխանել է. «Դա չափազանց վաղ է»:
«Բայց մենք Գերմանիայում կլինենք շատ շուտով»,-հավելել է նա