Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նրբագեղ զգեստով հայտնվել է Vogue արաբական ամսագրի շապիկին:
Քարդաշյանը նկարահանվել է սեպտեմբերյան համարի երեք շապիկների համար` ցուցադրելով ֆրանսիացի մոդելարար Թիերի Մյուգլերի զգեստները:
«Այդ զգեստները ուղղակի սքանչելի են: Հարցազրույցը Կանիի հետ շատ զվարճալի էր: Նկարահանումներն իրականացվել են անապատում, Կալիֆորնիայից հեռու և ամեն ինչ ստացվեց կախարդանքի պես», - գրել է Քարդաշյանը Instagram-ի իր էջում, գրում է Newsarmenia.am-ը:
Քարդաշյանը, ընդհանուր առմամբ, ցուցադրե է 10 լուսանկար, որտեղ նա ներկայանում է տարբեր նրբագեղ և դասական ոճերով: