Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային աջակցությամբ:
Զորավարժությունները կունենան տեսական և գործնական մաս: Դրանց ընթացքում երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ:
Զորավարժությունը կանցկացվեն մինչև սեպտեմբերի 6-ը: