Աշխարհում արևմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում:
«Մենք տեսնում ենք աշխարհում արևմտյան գերիշխանության ավարտը,- նշել է նա:- Հանգամանքները փոխվում են»: Նրա խոսքով՝ «դա, մասնավորապես, նոր տերությունների ամրապնդումն է»: «Չինաստանն առաջին շարքեր է մղվել, իսկ Ռուսաստանը մեծ հաջողության է հասնում իր ռազմավարության մեջ»:
Առանց Ռուսաստանի հնարավոր չէ Եվրոպայում վստահության և անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել, նշել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիայի արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների ղեկավարները մի քանի օրից բանակցությունների կուղևորվեն Մոսկվա: