Չինաստանում ամերիկյան ընկերությունների ներդրումները շարունակում են աճել, չնայած երկու երկրների միջև առկա առևտրական հակասություններին: Այդ մասին օգոստոսի 27-ին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով Rhodium Group-ի կատարած հետազոտությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ընկերությունները 2019 թվականի առաջին կիսամյակում ներդրել են մոտավորապես 6,8 մլրդ դոլար, ինչը 1,5 տոկոսով ավելի է անցած երկու տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այդ գումարի մեծ մասը բաժին է ընկնում այն նախագծերին, որոնք ստեղծվել են զրոյից, ինչպիսին Tesla գործարանն է Շանհայում: Դրա հետ մեկտեղ որոշ անկում է դիտվում տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորում:
Ինչպես նշում է հրատարակությունը, հետազոտության արդյունքները տարբերվում են ՉԺՀ-ի առևտրի նախարարության տվյալներից, որոնց համաձայն, ԱՄՆ-ի ուղղակի ներդրումներն այս տարվա առաջին կեսին 15 տոկոսով նվազել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: