Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը: Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:
«Եվրահանձնաժողովի ղեկավարը պաշտոնավայր է վերադարձել այսօր, և երեկոյան պլանավորված է նրա հեռախոսազրույցը վարչապետ Ջոնսոնի հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունից սպասում է կոնկրետ առաջարկություններ:
Անդրեևայի խոսքով՝ օգոստոսի 28-ին սպասվում են նաև տեխնիկական բանակցություններ Բրյուսելի և Լոնդոնի միջև Brexit-ի շուրջ: