Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիայի հետ պայմանագրով օգոստոսի 27-ին Ս-400 համալիրների ևս մեկ մատակարարում է կատարվել: «Այսօր, ի դեպ, առավոտից ևս մեկ մատակարարում է կատարվել»,- նշել է նա՝ դիմելով ՄԱԿՍ ավիասրահում իրեն ուղեկցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է NEWS.am-ը:
«Ալմազ-Անթեյ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը Պուտինին և Էրդողանին հայտնել է, որ Ս-400 զենթահրթիռային համակարգերի հետ վարվելուն թուրք զինվորականների ուսուցումը իրականացվի 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 2020 թվականի հունվարի 2-ը:
«Պատրաստ ենք հետագա մատակարարումների շուրջ հետագա բանակցություններին»,- հավելել է նա: