Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեկնել է անտառային հրդեհների գոտի, և անձամբ մասնակցել է բռնկման օջախների մարմանը, հայտնում է Agencia Boliviana de Información-ը:
Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը նախագահին կից նախարար Խուան Ռամոն Կինտանայի և պաշտպանության նախարար Խավիեր Սավալետայի հետ մեկնել է Սանտա Կրուսի դեպարտամենտի Չիկիտանիայի տարածաշրջան:
Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ավելի քան 700 հազար հեկտար անտառ է բռնկվել Սանտա Կրուսի դեպարտամենտում: Մասշտաբային անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Բրազիլիայում և Պարագվայում: