Հարավային Ամերիկայի երկրների ղեկավարները հանդիպում կանցկացնեն Ամազոնիայի անտառները պաշտպանելու միջոցառումների շուրջ: Այդ մասին հայտնել են Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն և Պերուի նրա պաշտոնակից Մարտին Վիսկարան: «Մոտակա օրերին մենք տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարների հետ միասին հանդիպում կանցկացնենք Ամազոնիայի իրադրությունը քննարկելու համար»,- ասել է Դուկեն Պերուի Պուկալպա քաղաքում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Կոլումբիայի նախագահի վարչակազմի կայքում:
Պերուիի ղեկավարի խոսքով, նիստի գլխավոր թեման կդառնա Ամազոնիայի անտառների պաշտպանության միջոցների ձեռնարկման և այդ ոլորտում համագործակցելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Վիսկարան: