Պակիստանի վարչապետ Իմրան Խանը դիտարկում է Հնդկաստանի համար օդային տարածքի ամբողջական փակելու և Հնդաստանի ու Աֆղանստանի միջև առևտրի համար Պակիստանի ցամաքային ուղիներն օգտագործելու արգելք կիրառելու հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Պակիստանի գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆավադ Չոուդհուրին:
Փետրվարին Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի հարցով հերթական էսկալացիայից հետո Պակիստանն իր օդային տարածքը Հնդկաստանի համար բացել էր հուլիսի կեսերին: Սակայն օգոստոսին երկու երկրների միջև լարվածությունը կրկին աճեց Հնդկաստանի նախագահի կողմից Քաշմիրի հատուկ կարգավիճակը չեղարկելու պատճառով: