Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ճապոնիային վաճառել 3,295 միլիարդ դոլար ընդհանուր գումարի SM-3 Block-IIA հակահրթիռներ: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության և անվտագության վարչությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թույլտվությունը ստացվել է 73 հակահրթիռների և MK 29 արձակման կայանքների, ինչպես նաև ուղեկցող սարքավորանքի համար: Ամերիկացի մասնագետները, պարտավորագրի պայմանների համաձայն, նաև կկատարեն այդ համակարգերի տեխնիկական սպասարկումը:
«Առաջարկվող վաճառքը Ճապոնիայի կառավարությանն ընդլանված հնարավորություններ կընձեռի բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու և Ճապոնիայի տարածքի պաշտպանության, ինչպես նաև երկրում տեղաբաշխված ամերիկացի զինվորականների անվտանգության ապահովման համար»,- նշված է փաստաթղթում: