Չինաստանի իշխանությունները մերժել են ամերիկյան կողմի հայցը չինական Ցինդաո նավահանգստային քաղաք ամերիկյան ռազմանավի մուտքի թույլտվության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունն Պենտագոնի ներկայացուցչին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ՝ ամերիկյան ականակիրը պետք է նավահանգիստ մտներ օգոստոսի 25-ին, սակայն Չինաստանը նախապես մերժել է:
Պաշտոնյայի խոսքերով՝ ամերիկյան ռազմանավերը նախկինում բազմիցս մուտք է գործել չինական նավահանգիստներ՝ այդ թվում Ցինդաոյում: