Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի Յոկոհամա քաղաքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, ով այցելել է Ճապոնիա: Ինչպես հանդիպումից առաջ ասել է Զարիֆը, Թեհրանը չի ձգտում ավելացնել տարածաշրջանային լարվածությունը:
«Մենք ողջունում ենք Մերձավոր Արևելքում Ճապոնիայի դիվանագիտական ջանքերը: Ինչպես ասել է մեր նախագահը, մենք չենք ձգում լարվածության աճին: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա օգտագործել իր իրավունքները միջազգային օրենսդրությանը համապատասխան», - NHK հեռուստաալիքը ներկայացնում է նրա խոսքը: