Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հողակտոր է նվիրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիոյին։ Belsat.eu-ի փոխանցմամբ՝ դերասանը Բելառուս է այցելել 2017թ.-ին:
«Դերասանին շատ է դուր եկել մեր երկիրը, և նա ցանկություն է հայտնել այստեղ տուն կառուցել։ Երկրի ղեկավարի հանձնարարությամբ Ժերար Դեպարդիոյին Լապորովիչի գյուղում հողակտոր է հատկացվել։ Կարելի է ասել, որ այժմ դերասանի երազանքն իրականություն է դառնում»,- հայտնել է Պապերնյանսկի գյուղական գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սվետլանա Ռակեցկայան։
Նշվում է , որ հողակտորը գտնվում է մայրաքաղաք Մինսկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Լապորովիչի գյուղում:
0,15 հեկտար մակերեսով տարածքը դերասանին տրամադրվել է անհատական բնակելի շենքի կառուցման իրավունքով և 99 տարի վարձակալման ժամկետով։ Վարձակալության տարեկան արժեքը կազմելու է 132,9 բելառուսական ռուբլի։