Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է ռուսական արտադրության Aurus լիմուզին նվիրել:
Ինչպես իր թվիթերյան էջում գրել է Կրեմլի լրագրողներից Դմիտրի Սմիրնովը՝ Պուտինն ու Էրդողանն ուսումնասիրել են լիմուզինը:
Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը հետաքրքրվել է, թե որքան արժե մեքենան, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ այն արժե 18 մլն ռուբլի:
Թուրքիայի նախագահն ասել է, որ կմտածի: ՌԴ նախագահը խոստացել է նվիրել լիմուզինն Էրդողանին, եթե նա 8 մլն դոլարով գնի ցուցադրության հանված ուղղաթիռը:
«Լավ»,- ասել է Էրդողանը:
«8 млн долларов, но с учетом того, что машину дадим в подарок - Хорошо, согласен!»: Лимузин «Аурус» Эрдогану обещали подарить, если он купит представительский вертолет с салоном как у президентского авто pic.twitter.com/VrAtC4kPLW
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) 27 августа 2019 г.