Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է Երկրորդ աշխարհամարտի սկսման 80-ամյակի կապակցությամբ Վարշավա մեկնելուց: Այդ մասին հայտնում է Rzeczpospolita-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ Լուկաշենկոն հրաժարվել է Վարշավա մեկնելուց, քանի որ Լեհաստանը միջոցառմանը չի հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Բելառուսի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: