Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միջուկային տերությունների ղեկավարներին առաջարկել Է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում և քննարկել միջազգային անվտանգության խնդիրները, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
«Ես պաշտոնական առաջարկություն եմ արել այդ ասպարեզի հիմնական խաղորդներին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և միջուկային այլ տերությունների ղեկավարներին՝ հանդիպել մեր մայրաքաղաքում և համաձայնության գալ, ինչպես դա քանիցս տեղի Է ունեցել պատմության մեջ»,- ասել Է Նազարբաևը օգոստոսի 29-ին ելույթ ունենալով առանց միջուկային զենքի աշխարհի և գլոբալ անվտանգության համար Նազարբաևյան մրցանակի հանձնման արարողությանը:
Նազարբաևն առաջարկել Է ստեղծել աշխարհում միջուկային զենքի նկատմամբ հսկողության նոր համակարգ: