Եվրոպական երկրները պետք է համոզեն ԱՄՆ-ին վերականգնել իրանի դեմ նավթային պատժամիջոցների բացառությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը պահպանելու համար: Այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչին:
Նրա տվյալներով՝ Իրանի դիրքորոշումը երկրի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից փոխանցվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերջրես կայացած մի հեռախոսազրույցների ընթացքում:
«Ռոուհանին Մակրոնին հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է պահպանել միջուկային գործարքը, ապա նա պետք է ապահովի նավթ վաճառելու մեր հնարավորությունը: Դրա համար կա երկու տարբերակ. դրանցից մեկն այն է, որ դիմեն ամերիկացիներին և խնդրեն նրանց վերականգնել պատժամիջոցների բացառություններն իրանական նավթի գնորդների համար»,- Bloomberg-ը մեջբերել է Արաղչիի հայտարարությունը:
Երկրորդ տարբերակն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով, նախատեսում է, որ եվրոպական երկրներն իրենք մեծ քանակությամբ իրանական նավթ գնեն:
Արաղչին նաև նշել է, որ Իրանը կվերադառնա միջուկային գործարքի պայմանների ամբողջական կատարմանը, երբ կարողանա նավթ վաճառել և լիարժեք հասենելիություն ունենա իր եկամուտներին: