ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և
օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների
ղեկավարների հավաքը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Հ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքը տեղի կունենա օգոստոսի 30-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Հավաքին կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ ՀՀ Ազգային ժողովի կայքում: