Ամազոնում կրակի օջախները «լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի և բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան և հուլիսյան հրդեհներից հետո»: Օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ Է լցվել 255 տոննա ածխածնի երկօքսիդ, օգոստոսի 28-ին Ժնևում հայտնել Է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կազմակերպությունը վկայակոչում Է Եվրամիության «Կոպեռնիկոս» մթնոլորտի դիտարկման ծառայության տվյալները: ՕՀԿ-ն նշում Է, որ Ամազոնում գրանցվել Է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք «օգոստոսի 1-ից մինչև 25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաև ածխածնի օքսիդի արտանետման»: «Ամազոնում հրդեհները հաջորդեցին Սիբիրում և Արկտիկայի, Գրենլանդիայի և Ալյասկայի շրջաններում հունիսյան և հուլիսյան աննախադեպ հրդեհներին»,- հիշեցնում Է ՕՀԿ-ն: Ներկայում, բացի Ամազոնից, կրակի լայնամասշտաբ օջախներ են արձանագրվել Աֆրիկայի հարավային արևադարձային գոտու երկրներում, մասնավորապես, Անգոլայում: