Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ Վաշինգտոնի կողմից պատերազմ պարտադելու և տնտեսական ճնշում գործադրելու պայմաններում: Այդ մասին օգոստոսի 29-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կուալա Լումպուրում:
«Մեզ համար հնարավոր չէ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել պատերազմ պարտադրելը և Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը մասնակցելը», - Զարիֆի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: Նա հավելել է, որ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը «տոմս է բանակցությունների համար»: