Ռոբոտ Ֆյոդորը (FEDOR - Final Experimental Demonstration Object Research), որը գտնվում է Միջազգային տիեզերակայանին միակցված «Սոյուզ ՄՍ-14» տիեզերանավում, Twitter-ում հայտնել է էկզոկմախքի փորձարկումների մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Այսօր սկսեցինք էկզոկմախքի փորձարկումները»,- նշել է նա:
Դրանից բացի, Ֆյոդորը հիշատակել է օգոստոսի 27-ին անցկացված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակամուրջի մասին, սակայն չի հիշել կողքին գտնվող թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով «ռադիոփոխանակման ևս մեկ չնույնականացված մասնակից»:
Մարդակերպ փրկարար-ռոբոտ FEDOR-ը Ռուսաստանի ԱԻՆ-ի պատվերով ստեղծվել է «Անդրոիդային տեխնիկա»-ի և Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի կողմից: