ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի համաձայնել Ամազոնիայում անտառային հրդեհների մարման համար որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնելու մասին G7 երկրների առաջնորդների որոշման հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Գարեթ Մարկին:
«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այդ հրդեհների դեմ պայքարում Բրազիլիայի ջանքերին և չի համաձայնվել G7-ի համատեղ նախաձեռնությանը, որը հաշվի չի առել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ այդ թեմայով քննարկումները»,- հայտարարությունից մեջբերում է կատարել CNN հեռուստաալիքը: «Սատարելու ավելի կառուցողական միջոց կլիներ Բրազիլիայի կառավարության հետ գործողությունների համակարգումը»,- հավելել է Մարկին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Բոլսոնարուն «եռանդով աշխատում է հրդեհների մարման գործում և բոլոր առումներով Բրազիլիայի բնակիչների համար գերազանց աշխատանք է կատարում»: Թրամփի խոսքով՝ Բրազիլիայի նախագահը և նրա երկիրը «օգտվում են ԱՄՆ լիակատար աջակցությունից»: