Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյն այսօր՝ օգոստոսի 29-ին առաջին գրառումն Է արել Twitter-ում՝ հուլիսի 24-ին իր պաշտոնաթողության պահից ի վեր: Նա հաջողություններ է մաղթել Շոտլանդիայի պահպանողականների առաջնորդի պաշտոնը թողնող Ռութ Դևիդսոնին:
«Ափսոս, որ Ռութ Դևիդսոնը թողնում Է Շոտլանդիայի թորիների ղեկավարի պաշտոնը: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արել եք վերջին ութ տարվա ընթացքում մեր կուսակցության և մեր միության համար, վայելեք վաստակած ընտանեկան կյանքը Ջենի և Ֆիննի հետ», - գրել Է Մեյը:
Sorry to see @RuthDavidsonMSP step down as Leader of @ScotTories. Thank you for all you've done for our party and our Union over the last 8 years, and enjoy your well-deserved family time with Jen and Finn.
— Theresa May (@theresa_may) August 29, 2019