ԱՄՆ-ը կպահպանի ռազմական ներկայությունն Աֆղանստանում, եթե անգամ Վաշինգտոնը համաձայնություն ձեռք բերի թալիբների հետ 18-ամյա պատերազմը դադարեցնելու մասին։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News ռադիոյի հարցազրույցում, հաղորդում Reuters-ը։
«Մենք պատրաստվում ենք պահպանել մեր ներկայությունն այնտեղ։ Մենք էապես կկրճատենք զինվորականների թիվը, բայց միշտ ներկա կլինենք այնտեղ»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը կկրճատի զինվորականների թիվն Աֆղանստանում՝ թողնելով 8600 զինվորական, և թե ինչպես վարվեն հետագայում՝ կորոշեն ավելի ուշ։