ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է առաջիկա հանգստյան օրերին Լեհաստան նախատեսվող այցը Ֆլորիդա նահանգին մոտեցող «Դորիան» փոթորիկ պատճառով, և իր փոխարեն Վարշավա կուղևորվի փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Որպեսզի համոզվեմ, որ դաշնային կառավարության ռեսուրսները կոնտրոնացած են մոտեցող փոթորիկի վրա , ես որոշում եմ ընդունել իմ փոխարեն մեր փոխնախագահ Մայքլ Փենսին Լեհաստան ուղարկել այս հանգստյան օրերին», - լրագրողներին ասել է Թրամփը:
Թրամփի այցը Լեհաստան նախատեսված էր օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը: ԱՄՆ առաջնորդը պետք է ներկա գտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նվիրված միջոցառմանը։