ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:
Հարգանքով՝
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»։