Հոնկոնգում բողոքի ակցիաների երեք առաջնորդ է ձերբակալվել
Օգոստոսի 30-ին Հոնկոնգում բերման են ենթարկվել «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը և Ագնես Չոուն. նրանց մեղադրում են անօրինական հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու կոչեր անելու մեջ: Այդ մասին, ինչպես գրում է South China Morning Post-ը, հայտարարել է ոստիկանությունը:
Երկու ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կապված են հունիսի 21-ին բազմահազարանոց բազմության կողմից ոստիկանության բաժանմունքի պաշարման հետ: Հրատարակությունը նշում է, որ երկու ակտիվիստներն էլ եղել են 2014 թվականի Occupy բողոքի ակցիաների առաջնորդների թվում: