Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության խնդիրների վերաբերյալ հարցեր:
Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով՝ քննարկել են նաև զինված ուժերի մարտական պատրաստվածության և կարողությունների զարցացմանն առնչվող մի շարք հարցեր: