Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ արվելու է նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ: