Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իր մորաքրոջ տղային՝ Ռամի Մակլուֆին, ենթարկել է տնային կալանքի՝ սոցցանցերում նրա որդու պարծենկոտության համար: Այս մասին հայտնում է 1in.am-ը` հղում կատարելով The Sun-ին:
Պարբերականի տվյալներով՝ Սիրիայի նախագահի առաջնորդի զարմիկ Մոհամմեդ Մակլուֆը ցուցադրել է իր ընտանիքի հարստությունը: Պատանին սոցցանցում տեղադրել է իր կիսամերկ լուսանկարները թանկարժեք ավտոմեքենայի, զբոսանավի և մասնավոր ամառանոցի ֆոնին: Ինչպես նշվում է, Մոհամմեդի Ինսթագրամի էջին բաժանորդագրված է ավելի քան 100 հազար մարդ:
Մոհամմեդին քննադատել են նաև տեղի ԶԼՄ-ները՝ իրենց կարողության ավելորդ ցուցադրման համար: