Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին Բախտաձեն հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Վրաստանի վարչապետի պաշտոնը լքելու մասին, որը զբաղեցնում էր մեկ տարուց մի փոքր ավելի: Որոշման մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«2018 թվականին վարչապետի պաշտոնում իր թեկանծության առաջադրման նպատակը երկրի զարգացման համար ռազմավարական շրջանակի ներդրումն ու ստեղծումն էր, որը հետագա տարիներին կապահովեր պետական նպատակների իրականացումն ու ուղեցույց կդառնար երկրի զարգացման համար: Զարգացման ռազմավարական շրջանակը ներդրվեց, և, համապատասխանաբար, ես որոշում ընդունեցի լքել պաշտոնը, քանի որ կարծում եմ, որ ես արդեն իրականացրել եմ իմ առաքելությունը»,- ասվում է Բախտաձեի ուղերձում:
Բախտաձեն գլխավորում էր Վրաստանի կառավարությունը 2018 թվականի հունիսից: